Քեյթ Միդլթոնը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին

23:45   22 հուլիսի, 2013

Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնը Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցում լույս աշխարհ բերեց իր առաջնեկին: Այդ մասին հաղորդում է SKY News-ը: Քեյթը տղա է ունեցել:

«Նորին թագավորական մեծություն Քեմբրիջյան դքսուհին Քենսինգթոնյան պալատի ավտոմեքենայով մոտեցել է Սուրբ Մարիամ հիվանդանոցի Lindo թեւին»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:

Միդլթոնը ծննդաբերեց այն կլինիկայում, որտեղ ծնվել է նաեւ նրա ամուսինը: Արքայազն Ուիլյամը ոչ մի քայլ չէր հեռանում կնոջից, իսկ ապագա մայրիկը ծննդաբերությունից առաջ հղիների համար յոգայի դասընթացների է հաճախել:

Նորածնին խնամելու է մանկաբույժ Բեթի Պարսոնը: Երբ զույգի առաջնեկը լույս աշխարհ եկավ, Բուքինգեմյան պալատի դարպասին կախված ցուցանակի միջոցով տեղեկացվեց այդ մասին:
Հիշեցնենք, որ օրերս հիվանդանոցի դռների առջեւ լրագրողները տեսախցիկներ էին տեղադրել, որպեսզի բաց չթողնեն պահը, երբ Քեյթ Միդլթոնը երեխան գրկում դուրս կգա հիվանդանոցից:



© NEWS.am STYLE