Շքեղ. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

11:49   22 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է նոր լուսանկարով, որն արվել է նկարահանման հրապարակում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը «Երկուսով» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, շքեղ կերպարում է։ Նա գեղեցիկ զգեստ է կրում ու արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Խառն ենք»,- լուսանկարը մակագրել է նա։

Լուսանկարը՝ @lon__94

Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարքից լուսանկարներ էր ներկայացրել։ Իննան բալետի պարուհու կերպարում էր, պատկերված էր կամրջի վրա։ Հագուստն ընդգծում էր դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ «Հոգեվիճակ»,- կադրերը մակագրել էր հմայիչ դերասանուհին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել Իննային։ «Գեղեցկուհի Իննա», «Հիասքանչ», «Հրաշք ես ուղղակի»,- գրել էին օգտատերերը։



© NEWS.am STYLE