Կաշվե բաճկոն, լայնեզր գլխարկ. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

14:44   22 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են ավտոմեքենայում։ Դերասանուհին սեւ կաշվե բաճկոն է կրում, որը համադրել է լայնեզր գլխարկի հետ։ Հասմիկը նախապատվություն է տվել նուրբ շպարին, ընդգծված են շուրթերը։ Հետեւորդները հաճոյախոսություններ են գրել դերասանուհուն։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին էլեգանտ կերպարում էր։ Նա կարմիր զգեստ էր ընտրել, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, խոշոր ականջօղեր ընտրել եւ թեւնոց։ Հետեւորդներին դերասանուհու կերպարը դուր էր եկել, նրանք հաճոյախոսություններ էին արել Հասմիկին։



© NEWS.am STYLE