Վառ ու գրավիչ. Էվա Խաչատրյանի լուսանկարը

16:46   22 նոյեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին վառ դեղին բլուզ է կրում։ Էվան արտահայտիչ շպար է ընտրել, պարզ սանրվածք։ «Բարի լույս»,- այս գրությամբ է ուղեկցվում սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում էր։ Էվան ջինսե տաբատ էր կրում, «Լաս Վեգաս» գրությամբ վառ բլուզ։ Էվան դրանք համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Նա հավաքել էր փարթամ մազերը, որպես աքսեսուար՝ վզնոցներ ընտրել։ «Վեգաս»,- մեկնաբանություններում այս հեշթեգն էր օգտագործել դերասանուհին։

Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotographyy

 



© NEWS.am STYLE