«Միասին...». Սարգիս Գրիգորյանի ու կնոջ լուսանկարը

20:48   22 նոյեմբերի, 2019

Դերասան Սարգիս Գրիգորյանը կիսվել է ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի հետ։ Գեղեցիկ զույգը երեկոյան կերպարում է։ Մանո Գրիգորյանը շքեղ զգեստ է ընտրել, որը համադրել է հետաքրքիր գլխազարդի եւ վառ շպարի հետ։ «Միասին... Մեր օրինակով... Ու անկեղծ...»,- հրապարակումն այսպես է մակագրել Սարգիս Գրիգորյանը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում զույգը դասական կերպարում էր. Սարգիս Գրիգորյանը կոստյում էր ընտրել, Մանո Գրիգորյանը՝ երկար, սեւ զգեստ։ «Մարդու արտաքինը շատ բան կարող է ասել ներքինի մասին...»,- հրապարակումը մակագրել էր դերասանը։



© NEWS.am STYLE