Լիլուն՝ նուրբ կերպարում

22:41   22 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն, որը վերջին տարիներին ապրում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ բլուզ է կրում։ Երգչուհին հավաքել է մազերն ու նվազագույն շպարով է։ Լիլուն լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «ձմեռ», «նոր կյանք», «սպիտակ», «հարսանիք», «տրամադրություն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին երեկոյան կերպարում էր։ Նա երկար զգեստ էր ընտրել, որը զարդարված է քարերով։ Լիլուն շքեղ սանրվածք էր ընտրել եւ վառ դիմահարդարում։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE