«Այս կերպարը մտահղացել եւ ստեղծել եմ մի քանի ժամում». Արմինկա

19:47   22 նոյեմբերի, 2019

Երգչուհի Արմինկան, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում է. նա քարերով զարդարված զգեստ է կրում, որի վրա մեծ բանտ է ամրացված։ Կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու սանրվածքը։ «Այս կերպարը մտահղացել եւ ստեղծել եմ մի քանի ժամում՝ տեսահոլովակի նկարահանումից մի օր առաջ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Սիրված երգչուհին կրում էր մուգ երանգի զգեստ, ինչը համադրել էր գոտու հետ։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էր ոճային ականջօղը։ Արմինկան նուրբ շպարով էր․ արտահայտիչ աչքեր, մեղմ շրթունքներ։ Հրապարակմանը կից երգչուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել։

 



© NEWS.am STYLE