Նարգիզը հեռացել է Ֆադեեւից ու հայտնվել արտասահմանյան չարտում

22:14   22 նոյեմբերի, 2019

Ռուս երգչուհի Նարգիզի երկու երգեր՝ «Мама» եւ «Войди», հայտնվել են iTunes մեդիահարթակի եվրոպական սեգմենտում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նարգիզն ուրախ է իր հաջողությամբ։ «Ուռա չէ՞, ընկերներ»,- Instagram-ում գրել է նա։

«Мама» երգը գրել է կոմպոզիտոր Սերգեյ Կլենսկիխը, այն թողարկվել է 2019թ.-ի սեպտեմբերի վերջին։ Սա առաջին երգն է, որը Նարգիղը ներկայացրել է պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի հետ պայմանագիրը խզելուց հետո։

Ի դեպ, Ֆադեեւից բաժանումը երգչուհու համար շատ ծանր է եղել։ Նա բազմաթիվ հարցազրույցներում նշել է, որ չարացած չէ պրոդյուսերի հանդեպ, սակայն գիտի՝ ում ջանքերով են իրեն դուրս արել MALFA-ից։ Բացի այդ՝ Նարգիզին վերագրում են ոչ սթափ պահվածք բեմում եւ համերգների չեղարկում, որոնք նրան չեն խանգարել հայտնվել արտասահմանյան չարտում։

Լուսանկարները՝ Instagram, կադր տեսահոլովակից 



© NEWS.am STYLE