Հայտնի է դարձել «Գահերի խաղի» այլընտրանքային վերջաբանի մասին

23:15   22 նոյեմբերի, 2019

Նորվեգացի դերասան Քրիստոֆեր Հիվյուն խոսել է «Գահերի խաղը» սերիալի այլընտրանքային եզրափակչի մասին, հայտնում է CNN-ը:

Ինչպես պատմել է Տորմունդ Խիվյուի դերակատարը, այլընտրանքային վերջաբանը նկարահանվել է որպես զվարճանք, սակայն նա պատրաստ չէ քննարկել այն:

Քրիստոֆեր Հիվյուին վերջաբանը զարմացրել է։

«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի ութերորդ՝ եզրափակիչ եթերաշրջանը HBO հեռուստաալիքով թողարկվել է 2019 թվականի մայիսին: Այն հիասթափեցրեց բազմաթիվ երկրպագուների եւ անսպասելի դարձավ շոուի որոշ դերասանների համար:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Կադր՝ «Գահերի խաղը» սերիալից



© NEWS.am STYLE