Առանց շպար, պարզ, ուրախ. Վերա Բրեժնեւան կիսվել է լողազգեստով լուսանկարներով

10:14   23 նոյեմբերի, 2019

Վերա Բրեժնեւան երկրպագուներին հիացրել է լողափնյա լուսանկարներով. «ՎԻԱ Գրա» խմբի 37-ամյա նախկին մեներգչուհին ներկայացել է լողազգեստով՝ առանց դիմահարդարման, պարզ ու ուրախ․․․

Երկրպագուները զարմացել են, քանի որ Բրեժնեւն իր Instagram-ում նախկինում բացառապես աշխատանքային պահերով էր կիսվում՝ համերգների եւ հյուրախաղերի լուսանկարներով: Եվ այստեղ հանկարծ լողափնյա թեման...

Շիկահեր գեղեցկուհին կերպարանք է ընդունել խորը դեկոլտեով մանուշակագույն լողազգեստով։ «Մանուշակագույն մթնշաղ․․․Ծովի լուսանկարներն օգնում են դյուրին անցկացնել նոյեմբերը», - հայտարարել է երգչուհին։

Կլոր շրջանակով ակնոցն ու վզնոցը ներդաշնակորեն լրացրել են աստղի լողափային կերպարը։

Տղամարդ հետեւորդները հայտարարել են, որ ցնցված են արտիստուհու բնական գեղեցկությամբ։ «Շատ ավելի գեղեցիկ է, քան ինստահավանոցի նույն դեմքերով կանայք: Բնական եւ գեղեցիկ», «Այնքան նազելի», «Ոչ երկրային գեղեցկություն», «Դժվար է այս սլացիկությանը դիտելով պելմենի ուտել», - գրել են աստղի երկրպագուները:

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE