«Տնից լավ տեղ չկա»․ Մկրտիչ Արզումանյանը՝ զվարճալի կերպարում

23:39   22 նոյեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է հումորային կերպարում։ Դերասանը կրում է վանդակավոր վերնաշապիկ, սպորտային տաբատ։ Նոր հրապարակմանը կից սիրված դերասանը գրել է․ «Տնից լավ տեղ չկա …»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված էր դեմքի խեղճ արտահայտությամբ։ Դերասանը կրում էր սպիտակ վերնաշապիկ, իսկ վրայից տաք երկար վերարկու։ Նոր հրապարակմանը կից սիրված դերասանը գրել էր․ «Դրսում +1, հոգում 9։1»։



© NEWS.am STYLE