Versace-ում չեն կռահել․ Քիմ Քարդաշյանի զգեստը սխալ չափսի է եղել

14:16   23 նոյեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանն ափսոսանքով խոստովանել է, որ իրեն չի հաջողվել կոճկել Versace լեգենդար նորաձեւության տան բացառիկ զգեստը։  Աստղին ուղարկել են մուգ բալագույն շքեղ երեկոյան զգեստ, որը զարդարված է փայլերով եւ ենթադրվում էր, որ այն կկրի հերթական աշխարհիկ միջոցառման ժամանակ:

Ինչպես պարզվել է Դոնաթելլա Վերսաչեի օգնականներն ինչ-որ բան են շփոթել չափսերի առումով եւ Քիմը չի կարողացել կոճկել նվերը։ «Որքան շքեղ կլիներ Versace-ի այս զգեստը, եթե ես կարողանայի մտնել դրա մեջ», - դառնությամբ խոստովանել է Քարդաշյանը:

Փոխարենը փարթամ կոնքերով Քիմը հեշտությամբ մտել է մեկ այլ հանդերձանքի մեջ․ խորը դեկոլտեով սպիտակ, մարմինն ընդգրկող, կողքերի հատվածում կտրվածքներով զգեստ։  Քիմն արձակել է երկար մազերը, արել ֆիրմային վառ դիմահարդարում ՝ ավելացնելով նրբաճաշակ ականջօղեր եւ ադամանդներով վզնոցներ։

Քիմը նաեւ որոշել է երկրպագուներին ուրախացնել նոր լուսանկարով ՝ իր ավագ դստեր՝ վեցամյա Նորթի հետ: Աստղային մայրիկն ու դուստրը միասին բազմոցին պառկած կերպարանք են ընդունել։ «Լավագույն ընկերուհիները», - հայտարարել է Քարդաշյանը։

Երկրպագուները ուշադրություն են դարձրել լուսանկարի հեղինակի վրա։ Այն արվել է լեգենդար Մարիո Տեստինոյի կողմից, որի դեմ անցյալ տարի սեռական ոտնձգությունների մեղադրանքներ էին ներկայացվել:

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE