Երիտասարդ երգչուհու պատճառով Էլջեյը լքել է Նաստյա Իվլեեւային

15:36   23 նոյեմբերի, 2019

Ռեփեր Էլջեյը եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի, բլոգեր Նաստյա Իվլեեւան, որոնց հարսանիքի մասին վերջերս հայտնել էին ԶԼՄ-ները, բաժանվել են։ Այս մասին գրում է «Экспресс-газета»-ն։

Պարբերականը հայտնում է, որ այդ քայլի նախաձեռնողը եղել է երաժիշտը, որը տարվել է մեկ այլ աղջկանով՝ երիտասարդ երգչուհի Էրա Իստրեֆիով:

Էլջեյն ու Էրան արդեն նույնիսկ համագործակցել են, ոչ այնքան վաղուց համատեղ երգ են ձայնագրել։  Աղբյուրը նաեւ հայտնում է, որ Ալեքսեյը եւ Անաստասիան դադարել են միասին հայտնվել հանրությանը, հրապարակել համատեղ լուսանկարներ եւ տեսանյութեր, նրանք անգամ չեն կրում իրենց ամուսնական մատանիները:

Բացի այդ, ավելի վաղ Նաստյա Իվլեեւան խոստովանել էր, որ ընտանեկան կյանք չունի։

Հիշեցնենք, որ Անաստասիան եւ Ալեքսեյը բազմիցս ցուցադրել են իրենց զգացմունքները, կիրքը, անկեղծությունն իրենց հարաբերություններում: Վերջերս նրանք նույնիսկ սկսեցին հանրության առջեւ կրել իրենց ամուսնական մատանիները, դրանով իսկ հաստատելով, որ արդեն գաղտնի հարսանիք են արել, կամ պլանավորում են դա անել:



© NEWS.am STYLE