Կրքոտ․ Գաբի Գալոյանի նոր լուսանկարները

11:39   23 նոյեմբերի, 2019

Երիտասարդ երգչուհի Գաբի Գալոյանն իր Instagram-ում մշտապես հմայիչ ու գեղեցիկ ֆոտոշարքեր, համերգային շրջագայությունների մասին պատմող տեսանյութեր է հրապարակում։

Երգչուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է կրքոտ կերպարում։ Սեւ-սպիտակ լուսանկարներում Գաբին կրում է սեւ հանդերձանք։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Մենք կյանքի եզրին էինք ...»։

Մշտապես գայթակղիչ լուսանկարներով իր հետեւորդների ուշադրությունը գրավող եւ նրանց ուրախացնող երգչուհին ավելի վաղ, հուզիչ գրառում էր կատարել՝ նվիրված իր հայրիկին: Գաբին հայրիկի հետ արխիվային լուսանկար էր տեղադրել, որին կից գրել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Իմ կյանքի միակ ճշմարտություն իմ ամենամեծ սեր ծնունդդ շնորհավոր էնքան պատմելու բան ունեմ քեզ խեղդումա էս ցավը արդեն 21 տարի է ... մի օր կմիանամ քեզ ... հոգիդ լույսի մեջ սիրտս սրտիդ առհավետ...»։

 

 

Լուսանկարները՝ Դամիան Հովհաննիսյանի



© NEWS.am STYLE