«Գնացել էի պրեմիերայի»․ դարի ավտոմրցարշավ՝ «Ford-ն ընդդեմ Ferrari-ին»

20:22   23 նոյեմբերի, 2019

«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»․ անհավատալի, հետաքրքիր, դիտարժան՝ պարզապես գերազանց ֆիլմ. Անկեղծ ասած, դժվար է բառերով նկարագրել, թե որքան հիանալի էր դա։ Բացարձակապես տարբեր զգացմունքների եւ էմոցիաների սպեկտրը: Ես անհանգստանում էի, կարեկցում, ատում, լարված նստած էի ֆիլմի գրեթե կեսը։

Սա ֆիլմ է ընտանիքի, մարդկայնության, նպատակասլացության, վերելքների ու վայրէջքների մասին։  Նման ֆիլմեր էկրաններին տեսնում ենք ոչ հաճախ։

Սցենար

Սա մանրամասն մշակված պատմություն է՝ աներեւակայելի վառ կերպարների մասնակցությամբ:

Սյուժեն հիմնված է իրական պատմության վրա։  Իրադարձությունները զարգանում են կոնստրուկտոր Քերոլ Շելբինի շուրջ։  Նրան պատվիրում են հավաքել ամենաարագ ավտոմեքենան, որը Ֆրանսիայում կայանալիք մրցարշավի ժամանակ առաջ կանցնի Ferrari-ին, այն էլ՝ Ford-ի հիմքի վրա: Նա սկսում է աշխատել իր թիմակից ավտոարշավորդ Քեն Մայլզի հետ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ։

Այս ֆիլմը ոչ այնքան մրցարշավի, ընկերությունների միջեւ փոխհարաբերությունների ու մրցակցության մասին է, որքան նպատակասլացության, մարդկայնության եւ անարդարության:

Դերասաններ

Ֆիլմում բացահայտվում է յուրաքանչյուր կերպար, որը ցուցադրվում է այն համատեքստում, որում մենք պետք է այն ընդունենք: Ոչ մի գրամ ավելորդ ինֆորմացիա։ Բայց, իհարկե, ողջ ուշադրությունը կենտրոնացված է հիմնական կերպարների վրա։

Մեթ Դեյմոնը կերտել է Քերոլ Շելբիին եւ ցույց է տվել նրա բազմակողմանիությունը։ Նրա կարիերայում եւս մեկ կարեւոր դեր։

Քերոլ Շելբին կոնստուկտոր է։  Զուսպ ու վստահ, ընդ որում՝ ոչ միայն ինքը, այլ նաեւ ուրիշների հանդեպ։  Շելբին պարբերաբար ստեղծում է զվարճալի իրավիճակներ, որոնք ժամանակ առ ժամանակ լիցքավորում էին մթնոլորտը, որը տեղին էր:

Քրիստիան Բեյլը (ֆիլմում՝ Քեն Մայլզ) ֆիլմի աստղն է։  Նրա այս աշխատանքը նման չէ նախորդներին։ Հանդիսատեսը միանշանակ հավատում է հերոսի հետ կատարվածին։ Իսկ հեգնական երկխոսություններն ու միմիկան միանգամայն զարմանալի են։

Ռեժիսուրա

Ջեյմս Մենգոլդը հիանալի կերպով հաղթահարել է իր առջեւ դրված խնդիրը, նա կարողացել է շատ գրավիչ կերպարների հետ հետաքրքիր պատմություն ցույց տալ:

Վիզուալ առումով Մենգոլդը նույնպես չի հիասթափեցրել, մրցարշավի առաջին տեսարանը հիանալի է։ Ցավալի է, որ հոլիվուդում նրա տաղանդը թերագնահատում են։

Արդյունքը

«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»-ն հիանալի ֆիլմ է։ Գրավիչ, հետաքրքիր, հուզիչ եւ ասելիքով։ Սցենարն անզուգական է, դերասանները՝ գերազանց, ռեժիսուրան՝ բարձունքին․․․

Հ․Գ․

Խորհուրդ ենք տալիս բոլորին։

Հաճելի դիտում,

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE