«Շլացուցիչ հմայք»․ Ժաննա Բուտուլյանը՝ գրավիչ կերպարում

12:38   23 նոյեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ երանգի հագուստ․ սվիտեր, տաբատ եւ մորթե վերարկու։ Երիտասարդ դերասանուհու վարսերը հավաքված են, մեղմ շպարով է, իսկ կերպարը համալրել են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից Ժաննա Բուտուլյանը գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Հիասքանչ», «Գեղեցկուհի», «Հրաշք», «Տիկնիկ», «Իրոք, որ գեղեցկուհի», «Ցնցող, շլացուցիչ հմայք», «Սեւ պանտերա», - գրել է հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, խոշոր ականջօղեր։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանություններում Ժաննան մեջբերել էր «Scorpions» խմբի «Wind of Change» երգի մի հատված։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ արել դերասանուհուն. «Գեղեցկուհի», «նուրբ աղջիկ»։



© NEWS.am STYLE