Պապարացիները Շարլիզ Թերոնին «բռնացրել են» դստեր եւ տրանսգենդեր որդու հետ

16:34   23 նոյեմբերի, 2019

44-ամյա դերասանուհի Շարլիզ Թերոնը օրն անցկացրել է երեխաների՝ 4-ամյա դստեր՝ Ավգուստինայի եւ 7-ամյա որդու՝ Ջեքսոնի հետ։  Աստղային մայրիկը հոգնած եւ հյուծված տեսք է ունեցել։

Դերասանուհին զավակների հետ այցելել է Լոս Անջելեսում գտնվող սուպերմարկետներից մեկը։  Նրան հաջողվել է այցելուների կողմից գրեթե աննկատ մնալ։  Թերոնը նախընտրել է հագուստի հարմարավետ ոճը՝ մուգ գույնի շապիկ ու բաց երանգի տաբատ։ Կերպարը համալրել է լայնեզր գլխարկը։ Արտիստուհին առանց դիմահարդարման եւ զարդերի էր։

Актриса вспомнила о трудностях во время съемок фильма

Ավգուստան մայրիկի հետ խանութ էր գնացել պարային դպրոցից անմիջապես հետո, այդ իսկ պատճառով նա կրում էր բոդի եւ կարճ կիսաշրջազգեստ։  Դերասանուհու տրանսգենդեր որդին այս անգամ հրաժարվել է աղջկական հագուստից։ Ջեքսոնը կրում էր մոխրագույն շապիկ եւ մուգ երանգի ընդգրկող շորտեր։ Շառլիզի երեխաները լավ տրամադրությամբ էին, իսկ ահա դերասանուհին հոգնած տեսք ուներ։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարները՝ Legion-Media/Hollywoodreporter.com



© NEWS.am STYLE