«Նյուդ» դիմահարդարման սիրահար հայ հայտնիները ( ֆոտո)

16:04   23 նոյեմբերի, 2019

«Նյուդ» դիմահարդարում՝ վերջին տարիներին այս տերմինը բավական հաճախակի գործածություն է ստացել հայուհիների բառապաշարում ու, սովորաբար, ասոցացվում է Քիմ Քարդաշյանի ոճի հետ:

Տարիների ընթացքում դիմահարդարման այս տենդենցն իր օգտագործմամբ եւ պահանջարկով հավասարվել է make up-ի ամենադասական՝ կարմիր շրթներկով look-ի վարկանիշին:

Հատկապես, աշնանային երեկոյան look-երի դեպքում չեզոք գույներ ենթադրող դիմահարդարման այս տեսակը բավական թրենդային է՝ իր սառնությամբ եւ թեթեւությամբ: Մի քանի տարիների ընթացքում այս թրենդը սիրված եւ հաճախակի կիրառելի է դարձել նաեւ հայուհիների համար: Իսկ հայ հայտնիներից շատերն այն, պարբերաբար, կիրառում են իրենց եթերային կերպարները ստեղծելիս:

Մենք վերհիշել ենք մի քանի հայտնի հայուհիների, որոնք «նյուդ» դիմահարդարման սիրահար են:

Արփի Գաբրիելյան

Իվետա Մուկուչյան

Աստղիկ Սաֆարյան

Լիա Զախարյան

Իրինա Այվազյան

Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE