Լոլիտայի ամուսինը երգչուհու հետ ամուսնության մանրամասները պատմել է 3 մլն ռուբլու դիմաց

23:13   23 նոյեմբերի, 2019

Լոլիտա Միլյավսկայայի ամուսինը որոշել որքան հնարավոր է շատ գումար վաստակել սկանդալային ամուսնալուծությունից։ Մինչ արտիստուհին սոցցանցերում ծաղրում է Դմիտրի Իվանովին, դավաճան ամուսինն ակտիվորեն հարցազրույցներ է տալիս, որոնցում համընդհանուր ուշադրությանն է ներկայացնում իրենց ընտանեկան կյանքի բոլոր գաղտնիքները: Ընդ որում, իր անկեղծության համար ֆիթնես մարզիչ քիչ գումար չի պահանջում։

Օրինակ, Դմիտրի Շեպելեւի «На самом деле» թոք-շոուին մասնակցելու համար Իվանովը պահանջել է 3 միլիոն ռուբլի։ Իսկ մինչ այդ նախկին թենիսիստը դիմել էր «StarHit» ամսագրին, իսկ հետո հայտնվել է Անդրեյ Մալախովի «Прямой эфир» ծրագրում։  Եվ այս ամենը Դմիտրին, իհարկե, անվճար չի արել:

Ֆիթնես մարզիչն այդ շոուների ընթացքում պատմում է շատ կասկածելի պատմություններ։ Համենայնդեպս, այսպես են պնդում Միլյավսկայայի ընկերները։ Օրինակ, Դմիտրին վստահեցնում է, որ մեքենան նրան Լոլիտան չի նվիրել, նա սեփական միջոցներով է այն գնել: Իվանովի խոսքով իրանց հարսանիքի ծախսերը նույնպես ինքն էլ է հոգացել, գրում է «Комсомольской правда» կայքը ։

Բայց երգչուհու ընկերները մեկ այլ տարբերակ ունեն: «Նա շատ լավ գիտի, որ տոնակատարության կազմակերպման համար պատասխանատու էր Լոլիտայի ընկեր՝ Նիկոլայ Ստեպանովը», - նախկին մարզիկի ստերի պատճառով վրդովվում են նրանք:

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE