Լիլիթ Բաբասյանի հմայիչ կերպարն ու հետեւորդներին ուղղված հարցերը

20:47   23 նոյեմբերի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ սննդաբան Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Լիլիթը կրում է սեւ շապիկ, նույն երանգի ջինսե բաճկոն։ Սննդաբանի վարսերն արձակված են, շպարը՝ նուրբ․ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ։ Հրապարակմանը կից Լիլիթը դիմելով իր հետեւորդներին՝ կատարել է հետեւյալ գրառումը․ «Դիետա պահելիս ի՞նչ խնդիրներ եք ունենում, ի՞նչ թեմաների մասին կցանկանաք գրեմ առաջիկայում»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Լիլիթը մուգ գույնի բաճկոն էր կրում, վառ գույներով շարֆ։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE