Նուրբ շպար, սպորտային հագուստ․ Եվա Բաղդասարյանի նոր լուսանկարը

18:36   23 նոյեմբերի, 2019

Սերիալային դերասանուհի, մոդել Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոշարքերից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում կրում է սեւ տաբատ, մոխրագույնի եւ սեւ համադրությամբ սպորտային սվիտեր։ Եվայի վարսերն արձակած են, նա ընտրել է նուրբ շպար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ցույց էր տվել բնական գեղեցկությունը։ Նա դիմահարդարված չէր, արձակել էր մազերը։ Լուսանկարը, որն արվել էր ավտոմեքենայում, Եվան  հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Բարի լույս»։



© NEWS.am STYLE