Ալ Պաչինոն ընդդեմ նացիստների. թողարկվել է «Որսորդները» նոր սերիալի թրեյլերը

17:18   23 նոյեմբերի, 2019

Amazon-ը հրապարակել է 1970-ականների վերջին Նյու Յորքում նացիստների որսորդների թիմի մասին նոր սերիալի թրեյլերը: Սերիալի պրեմիերան Prime Video-ով նախատեսված է 2020 թվականին:

Սյուժեի համաձայն՝ 1970-ական թվականներին որսորդների խումբը զբաղվել է նացիստների հետքերով, որոնք ԱՄՆ-ի տարածքում պլանավորում են կառուցել չորրորդ Ռեյխը: «Օսկար» մրցանակի դափնեկիր Ալ Պաչինոն կատարում է որսորդների առաջնորդ՝ Մեյեր Օտտերմանի դերը:

Սերիալի ստեղծմամբ զբաղվում է ռեժիսոր Ջորդան Պիլը, իսկ որպես  սցենարիստ հանդես է գալիս Դեիիդ Վեյլը։

Աղբյուրը՝ Esquire.ru



© NEWS.am STYLE