«Լռել, լուռ նայել ու խոսել փակ բերանով»․ Դիանա Գրիգորյանը՝ ուսերը բաց զգեստով

19:48   23 նոյեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի  Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է ուսերը բաց, երկարափեշ զգեստ, մեղմ շպարով, գեղեցիկ վարսահարդարմամբ է։ Հմայիչ լուսանկարին կից Դիանան գրել է․ «Լռել, լուռ նայել ու խոսել փակ բերանով»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան լայն փողքերով տաբատ էր կրում, որը համադրել էր հետաքրքիր վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին վառ շպարն ու գեղեցիկ սանրվածքը։ Լուսանկարը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE