Ոճային հանդերձանք, թարմ տեսք․ Դիանա Մալոնկոն՝ առանց շպարի

17:41   23 նոյեմբերի, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Դիանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին  ներկայացել է ոճային ու բնական տեսքով։ Հաղորդավարուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, վանդակավոր պրինտով բաճկոն։ Նա առանց շպարի է, վարսերը հավաքված են։ Դիանայի կերպարն ամբողջացնում են մատանին եւ վերնաշապիկին ամրացված բրոշը։ Կադրին կից հմայիչ հաղորդավարուհին մեկնաբանություն չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանա Մալենկոն ներկայացել էր հմայիչ տեսքով։ Հաղորդավարուհին կրում էր բաց երկնագույն զգեստ, արեւային ակնոց ու ծղոտե գլխարկ։ Կերպարը համալրել էին ոճային ականջօղերը։ Կադրին կից Դիանան մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE