Նրբություն․ Իրինա Այվազյանի առօրյա կերպարը

21:44   23 նոյեմբերի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը սոցցանցում բավականին բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է աշնանային առօրյա կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կադրում նուրբ շպարով է։ Կրում է վանդակավոր պրինտով վերնաշապիկ, ջինսե բաճկոն։ Վարսերը հավաքված են։ Իրինայի կերպարն ամբողջացնում է թրենդային փոքրիկ պայուսակը։ «Նրբություն», «Սիրուն ես», «Շատ լավն ես», - հրապարակմանը կից գրել են դերասանուհու հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված կադրում Իրինան իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր նուրբ կերպարում։ Նա առանց շպարի էր։ Բաց երանգի վարսերն արձակված էին։ Կրում էր սեւ երանգի տաք սվիտեր։ Հրապարակմանը կից Իրինան գրել էր․ «Ցու՞րտ ... չեմ ուզում»։



© NEWS.am STYLE