Ինչպես է Թինա Կունակին վերածվել Վենսան Քասելի

13:13   24 նոյեմբերի, 2019

Վենսան Քասելը դարձավ 53 տարեկան։ Հոլիվուդյան դերասանի երիտասարդ կինն անսպասելի միջոց է ընտրել սիրելիին շնորհավորելու համար։

22-ամյա Թինա Կունակին հատուկ հավելվածի օգնությամբ ներկայացել է ամուսնու տեսքով։ Մոդելը տեսանյութ է հրապարակել, որում նա պատկերված է մեքենայի մեջ։

Հոլովակում սեւահեր գեղեցկուհու դեմքն արհեստականորեն ծերացած է, նա ունի Վենսանի դիմագծերը՝ ներառյալ նրա բեղերը։ «Ծնունդդ շնորհավոր», - հակիրճ գրել է Թինան Instagram-ում։



© NEWS.am STYLE