Անի Լորակի ինտիմ վայրում արված դաջվածքը չի վրիպել հետեւորդների աչքից

14:14   24 նոյեմբերի, 2019

Երգչուհի Անի Լորակը պատահմամբ ցուցադրել է ինտիմ վայրում արված դաջվածքը։  Ուշադիր երկրպագուները կարողացել են սեւ եւ սպիտակ լուսանկարում, որն Անին հրապարակել է իր Instagram-ի անձնական էջում, պատկեր տեսնել: Անցած գիշեր Ուկրաինայի ժողովրդական արտիստուհին Իգոր Կրուտոյի միջոցառման ժամանակ ներկայացել է տպավորիչ եւ բավական բաց զգեստով։  Կողոսկրերի հատվածում խորը կտրվածքների շնորհիվ երկրպագուները կարողացել են ուշադիր նայել քողարկված նկարին։

Պարզվել է, որ դաջվածքն իրականում բավականին փոքր է եւ դասական ոճով է արված։  Այն տեղադրված է ձախ կրծքավանդակի վերին կողոսկրների վրա։

Հիշեցնենք, որ Անի Լորակը հանդիպում է Black Star-ի պրոդյուսեր Եգոր Գլեբի հետ։  27-ամյա տղամարդու հետ հարաբերություններն աստղը փորձում է չհրապարակել, երկրպագուները միայն մի քանի համատեղ լուսանկարներ են տեսել:



© NEWS.am STYLE