Լիլուն սիրելիի հետ կադր է հրապարակել եւ հայտարարել հարսանիքի օրվա մասին

13:42   24 նոյեմբերի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի Story բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդների ու երկրպագուների հարցերին։ Այն հարցին, թե երբ է հարսանիքը երգչուհին պատասխանել է․ «Մնացին հաշված օրեր»։ Լիլուի սիրելին հումորային մեկնաբանություն է կատարել՝ գրելով․ «Շփվենք սերս, Լիլ, ժամը 1-ի կողմերը կգամ տուն։ Ամուսին»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ բլուզ էր կրում։ Երգչուհին հավաքել էր մազերն ու նվազագույն շպարով էր։ Լիլուն լուսանկարը չէր մեկնաբանել, փոխարենը մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «ձմեռ», «նոր կյանք», «սպիտակ», «հարսանիք», «տրամադրություն»։



© NEWS.am STYLE