Սլացիկ ոտքեր, կարճ զգեստ․ Օլյա Հակոբյանը՝ հրապուրիչ կերպարում

19:41   24 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացնելով հմայիչ աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում հմայիչ դերասանուհին պատկերված է Երեւանի փողոցներից մեկում, ինչի մասին նա հիշատակել է մեկնաբանությունների հատվածում։ Օլյան կրում է կարճ, սպիտակ երանգի զգեստ, սպորտային կոշիկներ, փքված ժիլետ։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Իմ սիրելի Սարյան փողոցը»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մոխրագույն հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը ու նուրբ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհու ձեռքերում տերեւներ էին։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE