Գիտեի՞ք արդյոք. «Ռոկկի 2». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

21:02   24 նոյեմբերի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր կներկայացնենք 11 հետաքրքիր փաստ Սիլվեստր Ստալոնեի «Ռոկկի 2» (1979 թվական) կինոնկարի մասին: Եվ այսպես…

1․Մենամարտի նախապատրաստական տեսարանում Ռոկկիի զուգընկերոջ դերում հանդես է եկել բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ռոբերտո Դուրանը:

2․7 մլն դոլար բյուջեով ֆիլմը վարձույթում հավաքել է 200 182 160 դոլար։

3․Նկարահանումներին պատրաստվելիս Սիլվեստր Ստալոնեն լրջորեն վնասել է կրծքամկանը։

4․Սցենարի վարկածներից մեկում նշված էր Ռոկկիի իրական անունը՝ Ռոբերտ։

5․Շուրջ 800 դպրոցականներ են ներգրավվել Ռոքիի՝ Հարավային Ֆիլադելֆիայով վազքի տեսարանի նկարահանումներին:

6․Սցենարի վաղ տարբերակում Ռոկկիի եւ Ապոլոյի միջեւ մենամարտը պետք է տեղի ունենար Հռոմեական Կոլիզեյում, բայց հետո հրաժարվել են այդ գաղափարից։

7․Սցենարում կան որոշ պահեր, որոնք Սիլվեստրը վերցրել է իր կենսագրությունից։

8․Այն բանից հետո, երբ էկրան է բարձրացել «Ռոկկի 2» ֆիլմը, Սիլվեստրը սկսել է գրել «Ռոկկի 3»-ի սցենարը։ Այդ ժամանակ նա մտածում էր, որ ֆիլմը եռերգություն կդառնա։

9․Փոքրիկ Սիլվեստր Ստալոնեի՝ Սիրգեո Ստալոնեի դերը կերտել է նորածին Ռոբերտ Բալբոան: Ավելի ուշ այդ դերում խաղացել է նրա ավագ եղբայր Սեյջ Ստալոնեն՝ «Ռոկի V»-ում (1990)։

10․Ֆիլադելֆիայի բնակիչների շրջանում անցկացրած վերլուծությունը բացահայտել է այն երթուղին, որով Ռոկկին քաղաքով ուղեւորվում էր մարզման ժամանակ, երբ բոլոր երեխաները, ի վերջո, վազում էին նրա հետ: Եթե նա գնար այդ երթուղով՝ Հարավային Ֆիլադելֆիայի իր տանից մինչեւ Արվեստի թանգարանի վերջին աստիճանը, ապա այն կկազմեր մոտ 30.2 մղոն մեկ օրում՝ 4 մղոն ավելին, քան մարաթոնին։

11․Առաջին մասում Ստալոնեն հանդես է եկել գլխավոր դերում, ինչպես նաեւ գրել է ֆիլմի սցենարը, իսկ շարունակության մեջ նա նաեւ նստել է ռեժիսորական աթոռին:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE