«Талисман». Բեն Ավետիսյանի առաջին տեսահոլովակի պրեմիերան

12:25   24 նոյեմբերի, 2019

Այն, որ սերիալներից հայտնի դերասան Բեն Ավետիսյանն այսուհետ իր կարիերան շարուակելու է նաեւ որպես երգիչ, NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին արդեն պատմել է՝ ներկայացնելով Բենի հետ հարցազրույց առաջին տեսահոլովակի եւ ռուսալեզու ստեղծագործություն կատարելու թեմայով: Մենք նաեւ զրուցել էինք Բենի տեսահոլովակի հերոսուհու՝ մոսկվաբնակ դերասանուհի Զեփյուռ Բրությանի հետ: Մինչ շատերը քննարկում էին ոչ միայն Բենի՝ որպես երգիչ հանդես գալու փաստն, այլեւ տեսահոլովակում առկա համբույրի տեսարանը, դերասանի առաջին երաժշտական աշխատանքի պրեմիերան կայացավ երեկ՝ նոյեմբերի 23-ին:

Երգը Բենի համար հեղինակել է ռուսաստանաբնակ Ալեքսանդր Խաչատրանը, տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է:



© NEWS.am STYLE