«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ»․ Ջասթին Բիբերը շնորհավորել է կնոջն ու ակնարկել երեխաների մասին

15:04   24 նոյեմբերի, 2019

25-ամյա բրիտանացի երգիչ Ջասթին Բիբերը հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ հայտնի մոդել Հեյլի Բոլդուինին ծննդյան օրվա առթիվ։  

Կանադացի երգիչն Instagram-ի իր էջում հարսանեկան արարողությունից կնոջ հետ համատեղ լուսանկար է հրապարակել: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել սիրելիին։

«Ծնունդդ շնորհավոր, փոքրիկ։ Հանուն քեզ ես ուզում եմ ամեն օր ավելի լավը դառնալ։  Այն, թե ինչպես ես ապրում այս կյանքում, պարզապես զարմանալի է: Դու ինձ միշտ ուժ ես տալիս։ Հաջորդ փուլը երեխաներն են», - հրապարակմանը կից ընտանիքում մոտալուտ համալրման մասին ակնարկել է Ջասթինը։

Որպես նվեր Բիբերը իր ընտրյալին նվիրել է Audemars Piguet-ի շքեղ ադամանդե ժամացույց։ 

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE