Խորը դեկոլտեով զգեստ, վառ շպար․ Ադրիանա Գալստյանը՝ շքեղ կերպարում

22:34   24 նոյեմբերի, 2019

Մոդել, դերասանուհի Ադրիանա Գալստյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է շքեղ ու հմայիչ կերպարում։

Ադրիանան կադրում կրում է խորը դեկոլտեով, բաց երանգի, քարերով զարդարված երկարափեշ, երեկոյան զգեստ։ Նա վառ, երեկոյան շպարով է, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Իսկ կերպարն ամբողջացրել են ոսկեգույն, նորաձեւ ականջօղերը։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված լուսանկարում Ադրիանան ներկայացել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Նա կրում էր խորը դեկոլտեով, ոսկեգույն, կարճ զգեստ, իսկ կերպարը համադրել էր նույն երանգի բարձրակրունկների հետ։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE