Սյուզի Մելիքյանի լողափնյա կերպարը

18:37   24 նոյեմբերի, 2019

Երգչուհի, արդեն նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է լողափից։ Կադրում երգչուհին կրում է սեւ վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Նուրբ  ու գրավիչ», «Աննման»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Լուսանկարում երգչուհին կրում էր խորը դեկոլտեով սեւ երանգի վերնաշապիկ, նույն երանգի տաբատ։ Կերպարը համալրել էին արեւային ակնոցն ու թրենդային պայուսակը։



© NEWS.am STYLE