«Հայկական երաժշտություն, զարդեր, ջերմություն՝ Bloomingdales-ում»․ Սիրուշո (վիդեո) 

15:24   24 նոյեմբերի, 2019

Pregomesh ապրանքանիշի զարդերը ներկայացվել են հայտնի Bloomingdales խանութում։ Սիրուշոն նույնպես ներկա է եղել միջոցառմանը, որտեղ լուսանկարվել է երկրպագուների հետ։ Սրահում հնչել է հայկական երաժշտություն՝ Սիրոշոյի կատարմամբ։ Այս մասին տեղեկանում ենք երգչուհու Facebook-յան էջից, որտեղ նա տեսանյութ է հրապարակել, իսկ դրան կից գրել է․

«Այսօր @bloomingdales-ում հայկական երաժշտություն էր, հայկական զարդեր, հայկական ջերմություն: Շնորհակալ եմ բոլորին այնտեղ լինելու համար»:

 



© NEWS.am STYLE