Բալագույն շուրթեր, արտահայտիչ հայացք․ Շողեր Թովմասյանը՝ գրավիչ կերպարում

20:14   24 նոյեմբերի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Շողերը կրում է սեւ գույնի, մեջքի հատվածում նախշերով, լայն թեւքերով հագուստ։ Դերասանուհին վառ շպարով է․ բալագույն շուրթեր, ընդգծված աչքեր։ Վարսերն արձակված են։ Լուսանկարին կից դերասանուհին գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Շողերը ներկայացել էր շքեղ կերպարում։ Շողերը կրում էր սեւ գույնի հագուստ․ լաքապատ տաբատ, թավշյա վերնազգեստ, ոճային բարձրակրունկներ։ Վարսերը գեղեցիկ հավաքված էին, մեղմ շպարով էր։ Լուսանկարին կից դերասանուհին հումորային գրառում էր կատարել՝ գրելով «Քիչ մը ծուռ)))»։



© NEWS.am STYLE