Սպիտակ հագուստ, լայնեզր գլխարկ․ Արմինկան՝ ոճային կերպարում

23:39   24 նոյեմբերի, 2019

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հրապուրիչ կերպարում։ Սիրված երգչուհին կադրում կրում է ճերմակ հանդերձանք․ տոպ, լայն փողքերով տաբատ, վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում են լայնեզր գլխարկն ու ակնոցը։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում էր. նա քարերով զարդարված զգեստ էր կրում, որի վրա մեծ բանտ էր ամրացված։ Կերպարն ամբողջացնում էին վառ շպարն ու սանրվածքը։ «Այս կերպարը մտահղացել եւ ստեղծել եմ մի քանի ժամում՝ տեսահոլովակի նկարահանումից մի օր առաջ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE