Վառ շրթներկ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

10:42   25 նոյեմբերի, 2019

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով հմաիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Երիտասարդ մայրիկը սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է փարթամ մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր գրավիչ կերպարում։ Շողերը սեւ գույնի, մեջքի հատվածում նախշերով, լայն թեւքերով հագուստ էր կրում։ Դերասանուհին վառ շպարով էր՝ բալագույն շուրթեր, ընդգծված աչքեր։ Լուսանկարին կից դերասանուհին գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE