Բլեյզեր մերկ մարմնին ու հետաքրքիր զարդ. Սիարան՝ Balmain-ի հագուստով

14:15   25 նոյեմբերի, 2019

Լոս Անջելեսում անց է կացվել American Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը։ Արարողության վարողներից մեկը երգչուհի Սիարան էր։ 34-ամյա աստղը միջոցառմանը ներկայացել է վառ ու ազդեցիկ կերպարով։

Սիարան ընտրել է Balmain-ի գարնանային հավաքածուի կոստյումը՝ կապույտ տաբատ եւ oversize ոճի բլեյզեր։ Աստղը պիջակը կրում էր մերկ մարմնին, իսկ կերպարն ամբողջացնում էր խոշոր աքսեսուարը։ Իդեալական սանրվածքն ու երեկոյան դիմահարդարումը լրացրել էին իդեալական կերպարը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle, Getty Images



© NEWS.am STYLE