Պյատիգորսկից պատանի հրուշակագործ Էվելինա Մուսաելյանն իր ժպիտով գրավել է «Лучше всех»-ի հանդիսատեսին

14:36   25 նոյեմբերի, 2019

Պյատիգորսկից յոթամյա հրուշակագործ Էվելինա Մուսաելյանը դարձել է «Лучше всех» հաղորդման հյուրը, որը վարում է Մաքսիմ Գալկինը։ Աղջիկը ստուդիայի հյուրերին գրավել է իր խոհարարական կարողություններով ու անհավանական ժպիտով։ Էվելինան սիրում է պատրաստել, իսկ չորս տարեկանում թխել է առաջին տորթը։ Իր ֆիրմային ճաշատեսակը՝ քեյք-փոփս, նա պատրաստել է հենց ստուդիայում՝ որպես օգնական ընտրելով Մաքսիմ Գալկինին եւ երգչուհի Աննա Պլետնյովային։

Հեռուստահաղորդավարը զարմացած էր, որ Պյատիգորսկից աղջիկը ոչ թե կովկասյան ճաշատեսակներ էր պատրաստում, այլ ամերիկյան քաղցրավենիք։

«Այսինքն՝ սա կարելի է Պյատիգորսկից քաղցր խորոված անվանել»,- կատակել է Գալկինը։



© NEWS.am STYLE