Կաշվե տաբատ, բարձրակրունկներ. Լիլուի համերգային կերպարը

23:39   25 նոյեմբերի, 2019

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝  ներկայացնելով իր համերգային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներում ԱՄՆ-ում է բնակվում, կաշվե տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ, հետաքրքիր բլուզի հետ, որը բաց է ուսի հատվածում։ Երգչուհին բարձրակրունկներ է ընտրել, վառ շպար։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհին պատասխանել էր հետեւորդների ու երկրպագուների հարցերին։ Ի պատասխան հարցի, թե երբ է հարսանիքը երգչուհին գրել էր․ «Մնացին հաշված օրեր»։ Լիլուի սիրելին հումորային մեկնաբանություն է կատարել՝ գրելով․ «Շփվենք սերս, Լիլ, ժամը 1-ի կողմերը կգամ տուն։ Ամուսին»։



© NEWS.am STYLE