«Թող Աստված պահպանի այս երկիրը». Եվգենի Պետրոսյանը ցույց է տվել Հայաստանում այն վայրն, ուր այցելում է ամեն տարի

16:18   25 նոյեմբերի, 2019

Ռուսաստանում հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը Հայաստան է այցելել, ուր հանդես է եկել երկու համերգով։ Կատակերգուն ելույթների ընթացքում եղած ժամանակահատվածում իր օգնականի հետ մեկնել է տեսնելու Հայաստանի տեսարժան վայրերը։ Instagram-յան էջում Պետրոսյանը պատմել է Խոր Վիրապ կատարած այցի մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Евгений Петросян (@petrosyanevgeny)

«Յուրաքանչյուր անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ Խոր Վիրապ զարմանալի համալիրը։ Ինչո՞ւ է ամբողջ աշխարհն այս վայրը համարում պետական մակարդակով քրիստոնեական հավատի ծագման վայր։ Որովհետեւ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեկան հավատը տարածելու համար փակված է եղել այստեղ՝ խորը փոսում (ի դեպ, Խոր Վիրապը հենց այդպես էլ թարգմանվում է՝ խորը փոս)»,- գրել է արտիստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Евгений Петросян (@petrosyanevgeny)

Գրիգոր Լուսավորիչն այտեղ 13 տարի է անցկացրել, ինչից հետո Տրդատ Երրորդ թագավորին օգնել է բուժվել «խոզուկից», ինչից հետո Հայաստանի ղեկավարը քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն է հռչակել։

«Ես լուսանկարել եմ աստիճանը, որը տանում է դեպի այդ խորը փոսը։ 6 մետր իջել եմ։ Զգացմունքները համակում էին ինձ, եւ թվում էր՝ երկրային չէին։ Շնորհակալություն հայր Հարությունին՝ համալիրի վանահորը հյուրընկալության համար։ Թող Աստված պահպանի այս երկիրը»,- նշել է Եվգենի Պետրոսյանը։

Երգիծաբանի օգնականը՝ Տատյանա Բրուխունովան, որին սիրավեպ են վերագրում ղեկավարի հետ, եւս հիացած է եղել վանական համալիր այցելությամբ։ «Ես երջանիկ եմ։ Խոր Վիրապ»,- գրել է Բրուխունովան։



© NEWS.am STYLE