Երեւանից պատանի դաշնակահարուհին փայլուն ելույթ է ունեցել «Лучше всех» հաղորդման ստուդիայիում (վիդեո)

17:11   25 նոյեմբերի, 2019

Երեւանից երիտասարդ դաշնակահար Աիդա Ավանեսյանը 13 տարեկանում վիրտուոզ երաժիշտ է համարվում։ Նա «Лучше всех» հաղորդման ստուդիայիում խոստովանել է, որ 8 տարի յուրաքանչյուր օր 3 ժամ դաշնամուր է պարապում, իսկ միակ հանգստյան օրը Նոր տարին է։

Աիդան հասցրել է մասնակցել երաժշտական եւ պետական մրցույթների, փառատոնների։

Երիտասարդ դաշնակահարը բեմում ջազային կոմպոզիցիա է կատարել։ Հայուհու վիրտուոզ կատարումը հիացրել է Մաքսիմ Գալկինին եւ ստուդիայում ներկա հանդիսատեսին, որոնք ելույթի ավարտից հետո ծափահարում էին տաղանդավոր աղջկան։

«Ֆենոմենալ է, Աիդա։ Այսպիսի վիրտուզոություն, այսպիսի արագություն, հույզերի այսպիսի ներգործություն։ Նրանք քո ապագա, պոտենցիալ հանդիսատեսին են»,- ասել է Մաքսիմ Գալկինը։



© NEWS.am STYLE