Օլգա Բուզովային մեղադրել են երաժշտական մրցանակաբաշխությունից արձանիկ գողանալու մեջ

23:13   25 նոյեմբերի, 2019

«Դոմ 2»-ի հաղորդավարուհի Օլգա Բուզովան հայտնվել է հերթական սկանդալի կենտրոնում «Նոր ռադիո»-ի մրցանակաբաշխության արձանիկի գողության մեղադրանքների պատճառով։ Կազմակերպիչները հայտնել են, որ Բուզովան հանդես է եկել որպես մրցանակաբաշխության արարարողության վարող, իսկ միջոցառումից հետո բացակայել է արձակիկներից մեկը, սակայն այն նկատել են երգչուհու մրցանակների դարակին։

Ընկերությունը արձանիկի կորուստը նկատել է, երբ Օլգան վարել է իրենց շոուն։ Որոնումներ են սկսվել, որոնք անարդյունք են եղել։ Հետագայում անհետացած մրցանակը նկատել են Օլգա Բուզովայի բնակարանում։ Վերջինս հեռուստաեթերներից մեկի ընթացքում ցույց է տվել իր բնակարանն ու պարծեցել բազմաթիվ մրցանկաներով։ Մրցանակը բավական արժեքավոր է նաեւ նյութական առումով. այն 100 հազար ռուբլի արժե։

«Յուրաքանչյուր արձանիկ համարակալված է, յուրաքանչյուրը յուրօրինակ է։ Մենք հետաքննություն ենք անցկացրել, հարցաքննել բեմի աշխատակիցներին, անվտանագտությունը փնտրում էր արձանիկը... Օլգան այդ մրցանակաբաշխության հավակնորդ չէր, նա որեւէ անվանակարգում հաղթող չէր»,- նշել է ընկերության աշխատակիցը։

Բուզովան ոչ մի կերպ չի մեկնաբանել սկանդալը։ Վերջերս «Ты не поверишь!» հաղորդմանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երբեք չի վերցնում ուրիշների իրարը, քանի որ հետեւում է աստվածաշնչյան օրենքներին։ Երգչուհու տնօրենը՝ Անտոն Բոգոսլավսկին, պնդում է, որ Բուզովան մրցանակը ստացել է ազնիվ ճանապարհով, այն շնորհվել է նրան։

Լուսանկարները՝ Instagram, կադր հաղորդումից 



© NEWS.am STYLE