«Երբ քո վիզաժիստը Պրիմադոննան է».Ալլա Պուգաչովան դիմահարդարել է Քրիստինա Օրբակայտեին

20:11   25 նոյեմբերի, 2019

Քրիստիա Օրբակայտեն Մայրերի օրն ուրախացրել է հետեւորդներին։ Երգչուհին Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում Ալլա Պուգաչովան դիմահարդարում է նրան։ Պրիմադոննան ներկում է դստեր աչքերը, ինչն անում է փորձառու վիզաժիստի վստահությամբ։ Ժողովրդական արտիստը աչքերի համար նախատեսված մատիտն այնպես է օգտագործում, կարծես այն իր երկրորդ պրոֆեսիոնալ գործիքն է բարձրախոսից հետո։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от KRISTINA ORBAKAITE (@orbakaite_k)

Տեսանյութում Մաքիսիմ Գալկինի կինը դստեր կերպարի վերջին շտկումներն է անում։ «Իմ մայրիկը կարողանում է ամեն ինչ»,- Instagram-ում գրել է Քրիստինան։

Երկրպագուները հիացել են Ալլա Բորիսովնայի կարողություններով։ «Հաստատ»,- նշել է Լոլիտա Միլյավսկայան։ «Ինչպիսի հիասքանչ մայր ունեք», «Գեղեցկուհի», «Հիանալի Քրիստինան եւ Ալլա Բորիսովնան, մեր աստղերը», «Սուպերմայրիկ»,- գրել են հետեւորդները։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE