Թեյլոր Սվիֆթը հասել է իր ուզածին. AMA մրցանակաբաշխությանը կատարել է նոր ալբոմի հիթերը

11:17   26 նոյեմբերի, 2019

Նախօրեին Լոս Անջելեսում ավարտվել է American Music Awards հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը։ Microsoft Theater-ում հավաքվել են փոփ եւ ռոք, քանթրի, ռիթմ-էնդ-բլյուզ երաժշտության, այլ ոճերի եւ ուղղությունների գրեթե բոլոր աստղերը։

Այս տարի արարողությունը վարել է 34-ամյա երգչուհի Սիարան, որը բացի ամենից՝ հիշվել է բազմաթիվ վառ զգեստներով, որոնք փոխել է մեկը մյուսի հետեւից։ Երկրպագուներին ամենաշատը տպավորել է յուրօրինակ կապույտ կոստյումը, որով նա հայտնվել է կարմիր գոգին։

Փայլել է նաեւ Հայդի Քլումն ամուսնու՝ Tokio Hotel-ի 30-ամյա մենակատար Թոմ Կաուլիտցի հետ։

Նաեւ Սելենա Գոմեսը, որը ներկայացել էր վառ հագուստով։

Սակայն ամենամեծ աղմուկը բարձրացրել է Թեյլոր Սվիֆթի ելույթը։ Ամսվա սկզբում նա հանկարծ հայտարարել է, որ իրեն արգելել են AMA 2019-ին կատարել «Lover» ալբոմի հիթերը։

Big Machine ձայնագրման ստուդիան, որին պատկանում էին այդ երգերի իրավունքները, ձեռք է բերել Ithaca ընկերությունը, որի սեփականատերեր Սկուտեր Բրաունը եւ Սքոթ Բորչետան հայտարարել են, որ Թեյլորը պետք է իրենց թույլտվությունը ստանա սեփական հիեթերը կատարելու համար։ Այնպիսի աղմուկ բարձրացավ, որ Բրաունն ու Բորչետան ստիպված էին զիջել։ Այնպես որ շոուի ընթացքում Թեյլորը վերջին 10 տարիների հիթերից կազմված պոպուրի է կատարել, այդ թվում «Lover» ալբոմից։

Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների նյութերի

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE