«Ես երբեք հեշտ ճանապարհ կամ անվճար տոմս չեմ ցանկացել». Քիմ Քարդաշյանը դարձել է «The Cut»-ի հերոսը

10:12   26 նոյեմբերի, 2019

Քիմ Քարդաշյանը դարձել է «The Cut» պարբերականի հերոսը. ամսագրի կարծիքով՝ 39-ամյա հեռուստաաստղը հեռացող տասնամյակի ամենանշանավոր անձանցից է։ Նա ներկայացրել է իր մտքերը հարստության, ոճի, ընտանիքի եւ շատ այլ բաների մասին։

Ոճի մասին

Նախորդ տասնամյակի սկզբում ես միշտ Christian Louboutin-ի բարձրակրունկ կոշիկներն էի կրում։ Ես միշտ երկար, ալիքավոր մազեր եմ ունեցել, որոնք մեջտեղի հատվածում բաժանվում էին գծով։ Այդ ժամանակ Քորթնիի եւ Քլոեի հետ ամեն ինչ նույն կերպ էինք անում։ Ընձառյուծի պրինտով եւ կիպ զգեստներ Hervé Léger-ից։ Ես չգիտեի՝ ով է Քարին Ռոյթֆելդը։ Ես այդ ամենից ոչինչ չգիտեի մինչ 2012-2013թթ., մինչեւ չծանոթացա Քանյեի հետ։ Ոչ թե պարզապես ծանոթացա, այլ սկսեցի հանդիպել։

Սեքս խորհրդանիշ

Ես հստակ գիտեմ, որ ինքս եմ որոշակի վատ բաներ հարուցել իմ նկատմամբ, քանի որ շատ բան եմ ցուցադրել եւ իմ յուրաքանչյուր քայլով կիսվել սոցիալական ցանցերում։ Բայց ես վայելում եմ իմ կյանքը։ Օրերս ինչ-որ մեկն ինձ հարցրեց․ «Ի՞նչ է նշանակում Քիմ լինելը»։ Դա հիասքանչ է։

Հաջողություն

Եթե ինձ խնդրեիք ընտրել հայտնիությունը կամ հարստությունը, ես առաջինը չէի ընտրի։ Որովհետեւ դա առաջին հերթին ծանր աշխատանք է եւ գումարի վաստակում։ Ես միշտ շատ եմ աշխատել եւ հպարտացել իմ աշխատանքով՝ լինի հագուստի խանութ, թե աշխատանք հայրիկի մոտ։ Ես երբեք հեշտ ճանապարհ կամ անվճար տոմս չեմ ցանկացել։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ The Cut, Spletnik



© NEWS.am STYLE