Հասմիկ Խոջյանը՝ շքեղ կերպարում

11:49   26 նոյեմբերի, 2019

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում դերասանուհին երկար, փայլուն զգեստ է կրում։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել թագով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին հետեւորդներին առաջարկել է վերնագրել լուսանկարը, որոնք շտապել են հաճոյախոսություններ անել նրան։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր ավտոմեքենայում։ Դերասանուհին վարդագույն, ուսերը բաց, վարդագույն սվիտեր էր կրում։ Քնքուշ կերպարը դերասանուհին ամբողջացրել էր ոճային, արեւային ակնոցով։ Հրապարակմանը կից Հասմիկ Խոջյանը գրել էր․ «Որո՞նք են քո ամենասիրելի 3 երգերը, որ կարող ես անդադար, առանց հոգնելու լսել»։

Լուսանկարը՝ @photobynare



© NEWS.am STYLE