Prada-ն եւ adidas-ը ցույց են տվել համատեղ հավաքածուի առաջին իրերը

14:11   26 նոյեմբերի, 2019

Prada-ն եւ Adidas-ը պաշտոնապես հայտարարել են համագործության մասին, որի վերաբերյալ տեղեկությունները տարածվել էին դեռ հոկտեմբերին։ Ապրանքանիշերը ցույց են տվել համագործակցության առաջին արդյունքները․ Prada for adidas Limited Edition-ի առաջին մոդելը Superstar սպորտային կոշիկն է։ Այն 1969թ.-ի դասական մոդել է եւ սպորտային ապրանքանիշի գլխավոր բեսթսելլերներից մեկը։ Նորույթը պատրաստված է բնական կաշվից, ինչպես Prada-ի բոլոր մոդելները, սակայն adidas Originals-ի ֆրիմային ռետինե կոշկատակով։

Սպորտային կոշիկները թողարկվել են սահմանափակ քանակով՝ 700 օրինակ, ընդ որում յուրաքանչյուրն անհատական համար ունի։ Դրանք ներկայացվում են որպես ունիսեքս մոդել, ինչը նշանակում է, որ պետք է թողարկվեն չափսերի լայն տեսանակիով, գրում է Esquire-ը։

Եթե սպորտային ապրանքանիշից վերցրել են կոշիկը, նորաձեւության ապրանքանիշի դեպքում ՝ պայուսակը։ Prada Bowling for adidas-ը նման է օրիգինալ մոդելներին, ինչպես նաեւ Adidas-ի՝ մարզասրահի համար նախատեսված մոդելներին։

Prada for adidas Limited Edition համատեղ հավաքածուն վաճառքի կհանվի դեկտեմբերի 4-ին Prada-ի եւ adidas-ի խանութներում, սակայն լրակազմով, դրանք առանձին չեն վաճառվելու։ Առայժմ հստակ գինը չի հաղորդվում։

 



© NEWS.am STYLE