Միշտ թրենդային casual վարսահարդարումն ու այն նախընտրող հայ հայտնիները (ֆոտո)

16:05   26 նոյեմբերի, 2019

Նորաձեւության միտումներն օր օրի հեշտացնում են կանանց գործը: Տարեցտարի առաջ են գալիս թրենդներ, որոնք ենթադրում են հարմարավետություն եւ պարզություն: Այլեւս պետք չէ տանջվել, մի գեղեցկության սրահից մյուսը վազել` կատարյալ տեսք ունենալու համար, երբ ինքդ կարող ես դառնալ սեփական ոճիդ հեղինակը: Այդպես դիմահարդարման մեջ առաջ բերվեց բնական look-ը, որն առաջարկում է կոսմետիկայի մինիմալ օգտագործում, հագուստի մեջ` սպորտայինի եւ դասականի համադրությունը, որը թույլ է տալիս զգեստների հետ կրել, օրինակ, սպորտային կոշիկներ, իսկ վարսահարդարման մեջ առաջ եկավ casual վարսահարդարման ոճը` բնական կամ թույլ ալիքաձեւ վարսեր` անփութորեն արձակված կամ վերեւից հավաքված տեսքով:

Դուք ինքներդ էլ կարող եք վարսահարդարիչի կամ մազերի արդուկի միջոցով ստանալ թույլ ալիքներ կամ, պարզապես, արձակած թողնել ձեր բնական վարսերն ու արդեն լինել նորաձեւ: Casual սանրվածքը գեղեցիկ եւ նորաձեւ է նայվում նաեւ բեմական կերպարների կամ երեկոյան look-երի ժամանակ: Հայ հայտնիներից շատերը եւս իրենց առօրյա եւ եթերային կերպարներում նախընտրում են այս ոճը: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսին:

Սիրուշո

Իվետա Մուկուչյան

Իննա Խոջամիրյան

Սոնա Ռուբենյան

Ադրիանա Գալստյան

Մերի Երեմյան

Լուսանկարները` Instagram-ից



© NEWS.am STYLE